Wizz Air-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ կիրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ


Wizz Air-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ կիրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ

  • 14-12-2019 10:15:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ուղիղ թռիչքներ կիրականացնի  Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Տոմսի արժեքը լինելու է ցածր: Այս մասին գրում է RUSARMINFO- ն:
 
Թռիչքները կիրականացվեն 2020 թվականի հունվարից:
 
Wizz Air -ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, եվրոպական ամենատարածված փոխադրողներից մեկը: Հիմնական գործունեությունը Կենտրոնական Եվրոպայում ներքին և միջազգային թռիչքների սպասարկումն է:
 
Ըստ աղբյուրի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ  Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործող նոր լոուքոստերի մասին կպատմի կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրա Ռադոնը:
 
Ավելի վաղ RUSARMINFO- ն հաղորդել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ շարունակում է բանակցություններ վարել հունգարական  բյուջետային  Wizz Air- ի հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play