Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • 14-12-2019 10:32:58   | Հայաստան  |  Հասարակություն



Դեկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վետերաններ, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։
 
Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կարևորեց կյանքի մեծ մասը հանցագործության դեմ պայքարին և հասարակական կարգի պահպանությանը նվիրած գործընկերների աշխատանքը։
Բարեխիղճ ծառայության, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող բազմաթիվ ոստիկաններ ու վետերաններ պարգևատրվեցին մեդալներով, կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
 
Պարգևատրման արարողությունից հետո ոստիկանության պետի պաշտոնակատարը հայտարարեց, որ տոնական և նախատոնական օրերին հասարակական անվտանգության պահպանման նպատակով ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության։
 
Քննարկվեցին նաև ոստիկանության ծառայությանը, կարգապահությանը, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play