Ռուբեն Հայրապետյանը զգուշացրեց Արկադի Անդրեասյանին և Խորեն Հովհաննիսյանին


Ռուբեն Հայրապետյանը զգուշացրեց Արկադի Անդրեասյանին և Խորեն Հովհաննիսյանին

  • 14-12-2019 13:00:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սաթիկ Սեյրանյանի Pressing հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին Խորեն Հովհաննիսյանի և Արկադի Անդրեասյանի քննադատություններին:
 
Նա նշել է, որ Հովհաննիսյանն ու Անդրեասյանը լեգենդներ են և չի ցանկանում նրանց մասին խոսել: Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր տանն է գտնվում «սովետական ֆուտբոլի ֆեդերացիայի» արխիվը, որտեղ տեղեկություններ կան նրանց արարքների մասին: Հայրապետյանը նշել է, որ այդ արխիվը երբեք չի հրապարակելու, քանի սերունդներին երկուսի անունն էլ պետք է: «Խորհուրդ կտամ հեռու մնան ինձնից», – ասել է նա:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը