«Արաբկիր»բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին


«Արաբկիր»բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

  • 14-12-2019 14:08:53   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է դեկտեմբերի 11-ին «Արաբկիր»  Բժշկական համալիր բուժօգնության դիմած քաղաքացու կողմից դրսեւորված ագրեսիվ վարքագծին: Նախարարը կոչ է արել իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց:
 
«Չկա որևէ արդարացում նման արարքի: Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի  լինի տասնապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի»,-գրել է Արսեն Թորոսյանը։
 
Նշենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի եւ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:
 
 
«Արաբկիր»  Բժշկական համալիրի տեղեկատվության համաձայն, հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ  համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին՝ բժիշկին պատճառելով մարմնական վնասվածք։
 
Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն:
 
<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FATorosyanOfficial%2Fposts%2F1089190441267220&width=500" width="500" height="555" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allow="encrypted-media"></iframe>
Նոյյան տապան  -   Հասարակություն