Ռուբեն Բալաբանյանն ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

14-12-2019 15:30:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբեր 14-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:
 


Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը:
Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ՝ Խաչատուր Մարոզյանը, Ռուբեն Բալաբանյանը և Օլեգ Դուլգարյանը:
 
Հանձնաժողովի անդամները թեկնածուներին հարցեր են ուղղել դատաիրավական համակարգի խնդիրների, Ստամբուլյան կոնվենցիայի, հանքարդյունաբերության ոլորտի և այլ
խնդիրների վերաբերյալ:
 
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Բալաբանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
 
Ռուբեն Բալաբանյանը փաստաբան է: 1980-90 թթ. եղել է Երևանի Սպանդարյանի շրջանի ժողովրդական դատարանի դատավոր, 1990-96 թթ.՝ նույն դատարանի նախագահ: 2014 թ. հիմնել է «Իրավաբան վետերաններ» հասարակական կազմակերպությունը, նաև Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամ է:
 
Հիշեցնենք, որ ս․թ․ նոյեմբերի 15-ին ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել, որից հետո հանձնաժողովը երկու անգամ հրավիրել էր նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով, սակայն նիստերը չէին կայացել քվորում չլինելու պատճառով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 796 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար