Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը


Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

  • 14-12-2019 15:52:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերջին օրերին ընդդիմադիր քարոզչամիջոցների նախընտրելի թեման իշխանությունների կողմից իրականացվող«անիմաստ շռայ ծախսերն են, ու հիմնական թիրախ է ընտրվել Երեւանի քաղաքապետարանը՝ ամանորյա միջոցառումների համար նախատեսված մոտ 700 հազար դոլարով: Ե՛վ թիրախն է շատ «հարմար, եւ՛թեման, որովհետեւ կարելի է ժողովրդի սոցիալական վիճակով մտահոգ մարդու կերպարի մեջ մտնելու աղիողորմ ձայնով անվերջ թվարկել, թե ամանորյա միջոցառումների փոխարեն ինչեր կարելի էր անելայդ 700 հազարով: Օրինակ՝ վերանորոգել այսքան վերելակ, այսքան դպրոց ու մանկապարտեզ, բարձրացնել այսքան մարդու թոշակ ու նպաստ, եւ այլն: Ընդ որում՝ թեման ունիվերսալ է եւ կարող է բավարարել մասնագիտական տարբեր ուղղվածություն ունեցող քարոզիչների պահանջները: Օրինակ՝ «ռազմահայրենասերները կարող են թվարկել, թե քանի արկ կամ փամփուշտ կարելի էր գնել այդ փողով, առողջապահության ոլորտի մասնագետները՝ հաշվել, թե քանի հոգու համար կարելի էր անվճար բուժում կազմակերպել, ֆեյսբուքյան լայքերի սիրահարները՝ թե քանի տետր ու գրիչ կարելի էր նվիրել սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար, եւ այսպեսշարունակ: Ու մեծ հաշվով՝ նրանք բոլորն իրավացի կլինեն, որովհետեւ այդ գումարն իսկապես կարելի էր հազար ու մի ձեւով ծախսել եւ որոշակի արդյունք ստանալ:
 
Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ամանորյա միջոցառումների համար մեծ գումար ծախսելն ավելորդ շքեղություն է եւ որեւէ արդյունք չի տալու: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ամանորի առթիվ տասնյակ հազարավոր դրամներ ծախսող երեւանցիները գուցե եւ չցանկանային ինքնակամ 300-ական դրամ հատկացնել տոնական մայրաքաղաք ունենալու համար: Խնդիրն այն է, որ նման ծախսերը շատ պրագմատիկ եւ տնտեսագիտորեն հիմնավորված բացատրություն ունեն:
 
Հայաստանն, ինչպես հայտնի է, զբոսաշրջությունը հռչակել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, ընդ որում՝ հազիվ թե գտնվի մեկը, որը սխալ համարի դա: Բայց զբոսաշրջային բում ունենալու համար անհրաժեշտ է ունենալ գրավիչ մայրաքաղաք՝ առավելեւս Ամանորի օրերին (որովհետեւ դա ավանդաբար համարվում է ամենապիկ սեզոնը): Հազարավոր հայաստանցիներ, օրինակ, Ամանորը նշում են Թբիլիսիում ոչմիայն համեմատաբար մատչելի գների, այլեւ շքեղ տոնական միջոցառումների եւ համընդհանուր տոնական մթնոլորտի պատճառով: Երեւի մենք էլ պիտի ամեն ինչ անենք, որ ոչ միայն Ռուսաստանից ու նույն Վրաստանից, այլեւ Եվրոպայից մարդիկ գան՝ Ամանորը Հայաստանում նշելու: Հասկանալի է, չէ՞, որ զբոսաշրջության աճն անմիջականորեն ազդելու է տասնյակ հազարավոր մարդկանց կենսամակարդակի վրա, այսինքն՝ տասնյակ հազարավոր կոնկրետ մարդիկ շահելու են դրա արդյունքում: Իսկ սա նշանակում է, որ այդ 700 հազարի ծախսը մաս է կազմում մի ծրագրի, որի արդյունքում Հայաստանն էապես շահելու  է: Ընդ որում՝ խոսքը հաջողված ծրագրի մասին է, որովհետեւ առնվազն վերջին երկու տարիներին զբոսաշրջության ոլորտում առաջընթացն ակնհայտ է:
 
Մի խոսքով՝ այնպես չէ, որ քաղաքապետարանն այդ գումարներն անիմաստ քամուն է տալիս, որովհետեւ «մնայուն արժեքներ չենստեղծվում: Զբոսաշրջության համար գրավիչ երկրի իմիջն ինքնին մնայուն արժեք է, իսկ ոլորտի զարգացմ անարդյունքում երկիր մտնող լրացուցիչ գումարները հետագայումայսպես թե այնպես ծախսվելու են տարբեր, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ լուծելուհամար:
 
Իսկ «ավելորդ ծախսերի  մասին երեւի ով ասես իրավունք ունի խոսել՝ բացի նրանցից, ովքեր կլոր տարին լափում էին բյուջեն ու Ամանորը նշում գերդաստանով՝ եվրոպական որեւէ երկրի մայրաքաղաքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը