Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատվել է կալանքից


Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատվել է կալանքից

  • 17-12-2019 14:02:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատվել է կալանքից:
 
 Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից, Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ:
 
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը կալանավորվել էր նոյեմբերի 21-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու մեղադրանքով:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը