Քննչական կոմիտեն այլ գործի շրջանակում կհարցաքննի Մանվել Գրիգորյանին


Քննչական կոմիտեն այլ գործի շրջանակում կհարցաքննի Մանվել Գրիգորյանին

  • 17-12-2019 16:29:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ վարչությունում քննվող քրեական գործով քննիչն այսօր մտադիր է հարցաքննել Մանվել Գրիգորյանին։ Այս մասին դատական նիստին հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ նշելով, որ դատարանը ստացել է թույլտվության վերաբերյալ քննիչի գրությունը։
 
Դատավարության մասնակիցները դեմ չարտահայտվեցին, և դատարանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային կարգով կտեղեկացնեն, որ չեն առարկում հարցաքննությանը։ Մանվել Գրիգորյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով՝ այլ գործի շրջանակում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play