Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությամբ աշխարհի առաջատարների թվում է


Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությամբ աշխարհի առաջատարների թվում է

  • 18-12-2019 14:11:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում շուրջ 38 տոկոս է, այս առումով Հայաստանն աշխարհի առաջատարների թվում է. այսօր հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսում ներկայացրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:
 
Նա նաև անդրադարձել է Պետական աջակցության մասին օրենքի շրջանակներում արտոնություն ստացող ընկերություններին: Շուրջ 230 նորաստեղծ ընկերություն է դիմել, ըստ Արշակյանիՙ մոտ 1200 աշխատատեղ է  ստեղծվելու:
 
«Ունենք սփյուռքից դիմած անհատների և ընկերությունների մեծ թիվ, շուրջ 45 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից, սա նշանակում է, որ տաղանդի մեծ հոսք ունենք, երկրները, որտեղից հայրենակիցները դիմել են այս ծրագրովՙ Հոլանդիա, Ավստրիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իրան, Միացյալ Թագավորություն և այլն»,- ասել է նախարարը:
 
Նա խոսել է նաև Համաշխարհային կոնգրեսի ազդեցության մասին,ասել է.
 
Էական դեր է ունեցել «Ներուժ» ծրագիրը, որի բացմանը 17 երկրներից 47 ընկերություն է ներկայացվել:
 
«136 մլն դրամ ենք հատկացրել միջոցառման կազմակերպմանը և հաղթողներին դրամաշնորհ տալու համար, 6-ը կլինեն հաղթղոները, որոնք Հայաստանում իրենց գործունեությունը կարող են իրականացնել»,- ասել է Արշակյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play