Արա Խզմալյանը և Էդուարդ Թոփչյանն ամփոփել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2019թ-ի համերգային տարին և ններկայացրել 2020թ-ի ծրագրերը


Արա Խզմալյանը և Էդուարդ Թոփչյանն ամփոփել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2019թ-ի համերգային տարին և ններկայացրել 2020թ-ի ծրագրերը

  • 23-12-2019 14:03:09   | Հայաստան  |  Մշակույթ

 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) իր 2019թ-ի համերգային տարին կավարտի համաշխարհային մեծության աստղ, դաշնակահար Խատիա Բունիաթիշվիլիի հետ համատեղ համերգով: Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք այս համերգը տարվա հրաշալի ամփոփում է: Աշխարհի լավագույն նվագախմբերը տարիներ շարունակ բանակցում են Խատիա Բունիաթիշվիլիի հետ ելույթ ունենալու համար:
 
Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա ՀԱՖՆ-ի հետ, այս համագործակցությունը հնարավոր դարձավ ՀԱՖՆ-ի և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի շնորհիվ՝ ի դեմս ասոցիացիայի նախագահ Վարդուհի Խաչատրյանի: Համերգին Բունիաթիշվիլին կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը՝ ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
 
Դեկտեմբերի 23-ի համերգից անմիջապես հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կմեկնի մեծ հյուրախաղերի դեպի Չինաստան: ՀԱՖՆ-ը առաջին անգամ կներկայանա Չինաստանում՝ այն էլ այսպիսի մեծ ծրագրով: Նվագախմբի ելույթները ծրագրված են 2019թ.-ի դեկտեմբերի 27-ից մինչև 2020թ.-ի հունվարի 9-ը: ՀԱՖՆ-ը տաս համերգով հանդես կգա Չինաստանի շուրջ ինը կարևորագույն քաղաքներում և համերգասրահներում՝ Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի ազգային օպերայի թատրոն: Համերգային ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը, «Սպարտակ»-ը, Չայկովսկու «Շչելկունչիկ»-ը, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ն ու Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե»-ն:
 
Հյուրախաղերը կազմակերպվել են Armstrong International Music (Չինաստան) և Wright Music Management (Անգլիա) գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության  դեսպանության մասնակցությամբ: 
 
2020թ-ը կնշանավորվի ՀԱՖՆ-ի 95-ամյա և Բեթոհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Մասնավորապես Բեթհովենի 250-ամյա հոբելյանը ՀԱՖՆ-ը կնշի ամբողջ 2020թ.-ի ընթացքում՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնով։ Այն կանցնի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: ՀԱՖՆ-ի կատարմամբ կհնչեն Բեթհովենի բոլոր ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացվի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկացարներն են դիրիժոր Զավեն Վարդանյանը և ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play