Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը

  • 23-12-2019 16:00:35   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Խելացի լուծումների կենտրոնը հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: Նախաձեռնության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներն են՝ Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունները:
 
4-րդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում պահանջված են դառնում այն մասնագիտությունները, որոնք մինչ այժմ գոյություն չունեին, իսկ համաձայն ուսումնասիրությունների՝ դպրոցական երեխաների 65%-ը աշխատելու է մասնագիտություններով, որոնք այսօր դեռևս գոյություն չունեն։ Այս իրավիճակը Հայաստանի համար շատ լավ առիթ է՝ դիրքավորվելու տնտեսության նոր առաջացող ճյուղերում, որտեղ ստեղծվում է մեծ հավելյալ արժեք։ Էականորեն բարձրանում է հիմնարար կրթության դերը, և մի քանի հարակից մասնագիտությունների տիրապետելու՝ ինժեներների կարողությունը ։ Իր հերթին տնտեսության բոլոր ճյուղերում և պետական հատվածում թվայնացումը և բարձր տեխնոլոգիաների զանգվածային օգտագործումն առաջացնելու են այդ ճյուղերում աշխատող մասնագետների նկատմամբ նոր պահանջներ. նրանք պետք է  ՝ գիտելիքներ ձեռք բերել նաև ՏՀՏ և հարակից մասնագիտություններում։ 
 
«Թվայնացումը բերում է գործունեության փոխակերպման՝ կյանքի անխտիր բոլոր ոլորտներում:  Արձագանքելով զարգացման գլոբալ միտումներին ու նաև՝ նախահարձակ լինելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է այս կենտրոնի ստեղծմանը: Հեռահաղորդակցությունն ընթանում է դեպի  թվային էկոհամակարգերի զարգացում: Բաժանորդը գնալով ավելի շատ թվային սարքերից ու ծառայություններից է օգտվում: Անհատների ու ձեռնարկությունների մոտ անհրաժեշտություն է առաջանում կապված լինել ավելի ու ավելի շատ սարքերի, ծառայությունների, մատակարարների ու հաճախորդների հետ: Գործընթացների թվայնացումը, գերավտոմատացումը, տվյալների վերլուծությունն ու այս ամենի արդյունավետ կառավարումը պահանջում են նոր որակներ: Աշխատաշուկա է մտնում նոր՝ «Z» սերունդը՝ 90-ականների երկրորդ կեսից հետո ծնվածները, որոնք պետք է կարողանան ստեղծագործել ու ազգային արժեք ստեղծել նոր՝ փոխկապակցված է ու թվայնացված աշխարհում: Հետևաբար՝ այս սերունդը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածության  ներքո է», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Խելացի լուծումների կենտրոնը» հարթակ է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են նոր մարտահրավերներ: Կենտրոնը ունենալու է երեք ուղղվածություն. առաջինը՝ մագիստրոսական ծրագիր, երկրորդը՝ մասնագիտական վերապատրաստման ծրագիր և երրորդը՝ միջմասնագիտական վերապատրաստում: Այս կենտրոնը վառ օրինակ է մասնավոր ընկերությունների և ԲՈՒՀ-ի համագործակցության և կարծում ենք, որ կարելի է այս համագործակցությունը տրանսֆորմացիա անել՝ մասնավոր-ԲՈՒՀ-պետություն համագործակցության: «Խելացի լուծումների կենտրոնը» հանդիսանում է «Silicon Mountains» մեծ նախագծի կրթական հատվածը», ասել է ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
 
Այդ մարտահրավերներին լավագույնս դիմակայելու և հնարավորություններից օգտվելու համար շատ կարևոր է կրթական համակարգիև հատկապես բուհերի տրանսֆորմացիան՝ նոր տիպի կրթական մոդելներին համապատասխան։ Այս ճանապարհին մեծ կարևորություն է ստանում կրթություն-արտադրություն և պետական-մասնավոր հատված համագործակցությունը։ 
Խելացի Լուծումների նորաբաց կենտրոնը այդ համագործակցության արդյունքն է և մասնավոր ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրի վառ օրինակը։
 
Խելացի Լուծումների կենտրոնում առաջին փուլում նախատեսվում է իրականացնել մագիստրոսական, մասնագիտական վերապատրաստման, միջմասնագիտական վերապատրաստման ծրագրեր, իսկ հետագայում կենտրոնը կհամալրվի նաև բակալավրիատի ծրագրերով, գիտահետազոտական աշխատանքներով և ստարտափ էկոհամակարգով։ 
Այս տարի՝ ծրագրի առաջին փուլում, ստեղծվել են երկու ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարան, որոնցից յուրաքանչյուրում գործում է երեք լաբորատորիա՝
 
- Կիբերանվտանգություն
- Միկրոէլեկտրոնիկա
- ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ
 
Ծրագրերը կունենան տեսական, գործնական և գիտահետազոտական ուղղվածություն՝ հնարավորինս նախապատրաստելով ուսանողներին մասնագիտական աշխատանքի՝ բարձր պահանջարկ ունեցող միջմասնագիտական ուղղություններով։ Խելացի Լուծումների կենտրոնում 3-4 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 15-20 լսարան և հագեցած ժամանակակից լաբորատորիաներ, ուսումնական պրոցեսում ներդնել ժամանակակից բովանդակություն, վերապատրաստել ՀԱՊՀ դասախոսներին։ Նախատեսվող ուղղություններն են՝ կիբերանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա, արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, իրերի համացանց (ներառյալ խելացի քաղաք, խելացի տուն), գերժամանակակից կապ, ինքնակառավարվող սարքեր, տվյալագիտություն, և այլն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն