Սիմոն Մարտիրոսյանը կստանա 2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը


Սիմոն Մարտիրոսյանը կստանա 2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը

  • 25-12-2019 18:13:18   | Հայաստան  |  Սպորտ

2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը կստանա օլիմպիադայի ոսկե մեդալը: Այս մասին լրագրողներին ասել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
 
Բանն այն է, որ օլիմպիադայի ոսկե մեդալակիր Ռուսլան Նուրուդինովի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել: Միջազգային օլիմպիական կոմիտեից Ալավերդյանին հայտնել են, որ ոսկե մեդալը փոխանցվելու է Մարտիրոսյանին: Դա, հավանաբար, տեղի կունենա 2020 թվականի հունվարին:
 
Ուզբեկ մարզիկը մեղավոր է ճանաչվել Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու մեջ:
Նոյյան տապան  -   Սպորտ