Երգիչ Վահագ Ռաշը նորություններ ունի


Երգիչ Վահագ Ռաշը նորություններ ունի

  • 08-01-2020 13:26:00   | Հայաստան  |  Մշակույթ



 
 
Օրեր առաջ երգիչ Վահագ Ռաշը  հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ "Ձյուն" երգը։ Երգի բառերը գրել է Վահագի մայրը՝ Անահիտ Սիմոնյանը, ով հայոց լեզվի և գրկանության ուսուցչուհի է:  Երգիչը նշում է, որ բառերը կարդալուց հետո հասկացել է, որ Հասմիկ Արշակյանից լավ ոչ ոք չի կարող նման բառերի հիման վրա երաժշտություն ստեղծել: 
 
«Երաժշտությունը շատ չուշացավ և առաջին անգամ լսելուց հետո միանգամից մտավ հոգուս մեջ: Գործիքավորման նախնական տարբերակ ստանալուց հետո տրամադրեցի Վահան Նահապետյանին, ով շատ պրոֆեսիոնալ ձևով ստացավ գործիքավորման վերջնական տարբերակը: Այն լսելուց հետո հասկացա, որ երգը պետք է լինի դուետի տեսքով, այստեղ ամենաբարդ պահն էր, քանի որ գործիքավորումը կատարվել էր իմ ձայնի հիման վրա, ու շատ դժվար էր գտնել կանացի ձայն, որը կհամապատասխաներ այդ տոնայնությանը, բայց վերջ ի վերջո մոտ մեկ տարի փնտրտուքներից հետո գտանք Արևիկ Կարապետյանին ում ձայնը շատ համահունչ ու գեղեցիկ ստացվեց երգին համապատասխան: Մի քանի օր պարապելուց հետո ձայնագրեցինք երգը և ստացանք այս տարբերակը»,-նշում է երգիչը։
 
Վահագը նաև  նոր տարվա շատ պլաններ ունի արդեն կազմած.պլանավորում է թողարկել մոտ հինգից յոթ երգ,  ինչքանով հասցնի։
 
 «Երգերից մեկի հիման վրա կլինի տեսահոլովակ, բայց թե որի դա դեռ չեմ որոշել: Ունեմ գեղեցիկ դուետ, որը արդեն գործիքավորված է, մայրիկիս հետ: Երգի մասին դեռ չեմ խոսի:Նոր համերգային ակուստիկ ծրագիր ենք մշակում ու ավարտելուց հետո կունենանք շրջագայություն հանրապետությունում ու  հետագայում հանրապետությունից դուրս: Պլանները շատ են ու բազմազան, կուզեի ամեն ինչ հասցնել 2020 թվականին ու կփորձեմ ամեն ինչ անել, որ հանդիսատեսս գոհ մնա:
 
Նաև առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով խաղաղություն, առողջություն երջանկություն, բարգավաճում, հաջողություններ ու բազում ուրախ  առիթներով լի տարի։ Նաև կուզեի նշել, որ հունվարի երկուսին ծնվեց իմ երկրորդ զավակը՝ Տիգրանը, ով համոզված եմ ինձ կտա ստեղծագործելու ու նոր գեղեցիկ գործեր ստեղծելու առիթ»,-եզրափակում է երգիչը։
Նոյյան տապան  -   Մշակույթ