Ռոման Բերեզովսկին՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ. պաշտոնական


Ռոման Բերեզովսկին՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ. պաշտոնական

  • 08-01-2020 18:15:06   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ՀՀ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ: Այս մասին պաշտոնապես հայտնում է ակումբի կայքը: Պայմանագրի մանրամասները չեն ներկայացվում:
 
Բերեզովսկու վերջին աշխատավայրը ռուսական «Սոչին» է: Այնտեղ նա դարպասապահների մարզիչն էր: 2019 թ. նոյեմբերին նշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնակատար, սակայն կարճ ժամանակ անց հեռացավ ակումբից:
 
«Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում Բերեզովսկին փոխարինում է գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանին: Վերջինս այլ աշխատանք կկատարի «Փյունիկի» համակարգում: «Փյունիկի» մարզչական շտաբում է ՀՀ հավաքականի եւս մեկ հայտնի նախկին ֆուտբոլիստ՝ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
 
ՀՀ Բարձրագույն խմբի 2019-20 առաջնության մրցաշարային աղյուսակում «Փյունիկը» 7-րդն է: 15 խաղում վաստակել է 20 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play