Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ


Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ

  • 16-01-2020 13:11:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ա1+ Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշարը:
 
Կայացած 7 տուրից հետո արցախցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանն ու վրացի հայտնի գրոսմայստեր Զուրաբ Ստուրուան 5-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Նրանց հաջորդում են միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Վիկտոր Մատվիշենը և Պլատոն Գալպերինը (երկուսն էլ Ուկրաինա), որոնք վաստակել են 4-ական միավոր և կիսում են 3-5-րդ տեղերը:
 
Ի դեպ, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որի ընթացքում նաև հետևել է հուշամրցաշարի խաղերին:
 
Այսօր կայանալիք նախավերջին 8-րդ տուրում Հովիկ Հայրապետյանը սևերով կհանդիպի Պլատոն Գալպերինի հետ: Զուրաբ Ստուրուան նույն խաղաքարերով կմրցի Արթուր Դավթյանի հետ:
 
Հիշեցնենք, որ հուշամրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ: Վերջին, 9-րդ տուրի  հանդիպումները տեղի կունենան վաղը, հունվարի 17-ին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը