3-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները
16-01-2020 16:39:13 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
3-րդ զորամիավորումում տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են 2019 թվականի 4-րդ եռամսյակում կատարված աշխատանքները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստականության և պատրաստության, մարտական հերթապահության, թիկունքային ապահովման, ռազմական տեխնիկայի և սպառազինության, զինվորական կարգապահության վերաբերյալ, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման ուղիներ։
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարը լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին խրախուսել է պատվոգրերով, լավագույն ստորաբաժանումներին` փոխանցիկ դրոշներով և հավաստագրերով։