ՌԴ վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը հաստատվել է

16-01-2020 18:22:21   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am Ռուսաստանի Պետդուման հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրված Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ չի եղել: Քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել 41 խորհրդարանական: Ի պատասխան Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել օրենսդիր մարմնի բոլոր անդամներին:
 


Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինի թեկնածությունն առաջադրել էր Ռուսաստանի Դաշնության
նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր երկրի կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին՝ կապված Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հետ:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 600 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար