Պուտինը Մեդվեդեւին նշանակեզ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ


Պուտինը Մեդվեդեւին նշանակեզ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ

  • 16-01-2020 18:28:57   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին: Դրանում ասված Է, որ այդ պաշտոնում նշանակված Է Դմիտրի Մեդվեդեւը: Փաստաթուղթը հրապարակված Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Հրամանագիրը փոփոխություններ Է մտցնում պետական պաշտոնների հանրագումարային ցանկում եւ Անվտանգության խորհրդի մասին դրույթում: Խորհրդի փոխնախագահը համարվելու Է ԱԽ-ի մշտական անդամներից մեկը:
Հրամանագիրն ուժի մեջ Է մտել ստորագրման օրվանից: Փաստաթուղթը հրապարակվել Է այն բանից հետո, երբ Պետդուման հավանություն տվեց Միխայիլ Միշուստինին՝ դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավարին, վարչապետ նշանակելուն:
ՌԴ նախագահը խոստացել Էր սահմանել այդ պաշտոնը եւ այն Մեդվեդեւին առաջարկել հունվարի 15-ին, երբ նա հայտարարեց կառավարության հրաժարականի մասին:
Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահն Է, Մեդվեդեւն ավելի վաղ խորհրդի մշտական անդամների թվում Էր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը