Ապօրինի որդեգրումների քրգործի քննության ընթացքում որդեգրված երեխաներից ոչ մեկը չի վերադարձվել ՀՀ. ՔԿ


Ապօրինի որդեգրումների քրգործի քննության ընթացքում որդեգրված երեխաներից ոչ մեկը չի վերադարձվել ՀՀ. ՔԿ

  • 17-01-2020 14:22:16   | Հայաստան  |  Իրավունք

Ապօրինի որդեգրումների գործով քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն:
 
Ավելին՝ քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:
 
Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից: Նշվում է, որ ի պատասխան երեխաների որդեգրման գործընթացում մասնակցություն ունեցած միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունների՝ հայտնում են, որ նախաքննական մարմնի կողմից երբևէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների կողմից թույլ տրված ապօրինությունների, ինչպես նաև՝ օրգանների անօրինական վաճառք իրականացնելու նպատակով երեխաների որդեգրումներ կազմակերպելու վերաբերյալ:
 
 
Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով  հրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները:
 
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք սույն գործընթացների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին, այդ տվյալները կարող են հայտնել նաև նախաքննական մարմնին՝ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու համար:
 
Ինչպես դիմումատուների, այնպես էլ որդեգրված երեխաների և նրանց ծնողների տվյալները հրապարակման ենթակա չեն, և հանդիսանում են նախաքննական գաղտնիք:
Նոյյան տապան  -   Իրավունք