ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOCK տեսակի ատրճանակ. հրազենային վնասվածքն էլ եղել է ծնոտի մասում

17-01-2020 18:39:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։ Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։ Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տեսակի զենքը ավստրիական արտադրության է, և այն ավելի շատ օգտագործում են վարձու մարդասպանները։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1787 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար