Փորձագետը նշել է Հայաստանից Բիլայնի հեռանալու ցանկության պատճառը

18-01-2020 11:48:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Բիլայն ընկերությունը հայկական շուկայից դուրս գալու մասին մտածում է ոչ թե ցածր եկամուտների, այլ ընդհանուր քաղաքականության պատճառով: Այս մասին Սպուտնիկ-Արմենիային ասել է «Հայաստանի ինտերնետ հանրություն»
կազմակերպության ղեկավար Գրիգոր Սաղիյանը:
 
Տեղեկացնենք, որ Veon-ը, որին պակտանում է Բիլայնը, բանակցում է Ucom-ի հետ իր բիզնեսը վաճառելու հարցով:
 
Սաղիյանի խոսքով, չնայած վերջին տարիներին հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների եկամուտները նվազել են, Բիլայնի համար խնդիրը փողը չէ: Բանն այն է, որ ընկերությունը կրճատում է իր ներկայությունը հետխորհրդային երկրներում, նշել է նա:
 
2019 թվականին Բիլայնը դադարեցրել է աշխատանքը Վրաստանում, Ուկրաինայում և Տաջիկստանում:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 633 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար