«Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով

18-01-2020 14:47:07   | Հայաստան  |  Կազմակերպություններ
 


 
Տարատեսակ ստիկերները շփումը դարձնում են ավելի հետաքրքիր, խոսուն և գունեղ, և այս առիթով Վիվա-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է մատուցում բացառապես իրենց հասանելի ևս մեկ հետաքրքիր լուծում: Այս անգամ ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն օգտագործելու «Viber» հավելվածի լավագույն վճարովի ստիկերները՝ ֆիքսված 200 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճարով՝ մինչև 2020թ. հունվարի 31-ը, ներառյալ:
 
Ծառայությունից օգտվելու համար
անհրաժեշտ է ունենալ ակտիվացված ինտերնետ ծառայություն և «Viber» հավելվածի ակտիվ հաշիվ, որի համար անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել «PlayStore»-ից կամ «AppStore»-ից:
 
Այնուհետև՝
- այցելել https://viberstickers.mts.am հղումով և հետևել հրահանգներին, կամ
- սեղմել համապատասխան գովազդային հղումը «Viber» հավելվածում և հետևել հրահանգներին:
 
Թվային հարթակում աստիճանաբար ավելի է մեծանում ստիկերներով շփվելու միտումը: Թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակները նախընտում են միմյանց հետ շփվել ստիկերներով, առավել ևս եթե դրանք գրավիչ են և ծիծաղաշարժ: Վիվա-ՄՏՍ-ի նոր «Viber Stickers» ծառայությանը կարող են բաժանորդագրվել ընկերության կանխավճարային և հետվճարային բաժանորդները:
 
Ծառայության հիմնական առավելություններն են՝ ֆիքսված վճարը, հավելյալ ծախսերի բացակայությունը, մշտապես թարմացվող ստիկերների փաթեթը, ինչպես նաև առանց գովազդի օգտվելու հնարավորությունը: 
 
Բաժանորդագրությունն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է.
- այցելել https://viberstickers.mts.am/էջ, այնուհետև «Իմ հաշիվը» բաժնում սեղմել «Ապաբաժանորդագրվել», կամ
- ուղարկել «Stop» բառը պարունակող SMS 1020 կարճ համարին:
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 582 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար