Ինչի՞ են հասել Հարավային Կովկասի երկրները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2019 թ-ին, և ինչո՞ւմ չեն հաջողել


Ինչի՞ են հասել Հարավային Կովկասի երկրները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2019 թ-ին, և ինչո՞ւմ չեն հաջողել

  • 20-01-2020 14:42:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Համեմատական վերլուծություն՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը Human Rights Watch-ի զեկույցում
 
Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թ-ի իր ամփոփիչ զեկույցը։
 
Ադրբեջան
 
Human Rights Watch-ի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խստորեն վերահսկել քաղաքական համակարգն ու հետապնդել քննադատներին։
 
Այլախոհները հետապնդվում են
 
Քաղաքական և հասարակական ակտիվիստները, լրագրողներն ու բլոգերները, որոնք համաձայն չեն կառավարության գործողություններին, ոստիկանական ճնշման և ապօրինի կալանքի են ենթարկվում, սահմանափակվում է նրանց տեղաշարժվելու իրավունքը։
 
Նշվում են Բայրամ Մամադովի, Մեհման Հուսեյնովի, Մամեդ Իբրահիմովի, Օրհան Բաքիշլիի, Ֆուադ Ահմեդլիի, Ասիֆ Յուսիֆլիի, Փաշա Ումուդովի, Ալի Քերիմլիի անունները։
 
Հավաքների ազատություն
 
Իշխանություններն, ըստ էության, ամբողջությամբ արգելել են բողոքի ակցիաները Բաքվի կենտրոնական շրջաններում։
 
2019 թ-ին զանգվածային միջոցառումների անցկացման կանոնների խախտման համար վարչական հետապնդման ենթարկված անձանց թիվն աճել է մի քանի անգամ՝ 2018-ի համեմատ։
 
Փաստաբանների ահաբեկում
 
Քաղաքական գործընթացներում ներգրավված նվազագույնը երեք փաստաբան մեկ տարով զրկվել է պրոֆեսիոնալ լիցենզիայից դատախազության ներկայացմամբ։
 
2019 թ-ի փետրվարին փաստաբանական կարգավիճակից զրկվել է Յալչին Իմանովը, որը հանրային կերպով պատմել է, որ իր վստահորդին խոշտանգել են։
 
Խոսքի ազատություն
 
Իշխանություններն ամբողջությամբ վերահսկում են մեդիադաշտը։ Զրպարտությունը քրեական հանցանք է համարվում։
 
Զեկույցում նշվել են ութ լրագրողների անուններ, որոնք շինծու մեղադրանքներով ազատազրկման են դատապարտվել իրենց պրոֆեսիոնալ գործունեության համար։ Նրանցից ոմանք դեռ բանտում են։
 
Քննադատների ահաբեկում արտասահմանում
 
Զեկույցում որպես ամենացցուն դեպք է նշվել Youtube-յան ալիքի պոպուլյար հեղինակ Սևինջ Օսմանգըզիի գործը, որն արտասահմանում է ապրում։ Պետական հեռուստատեսությունը փորձել է ստիպել նրան դադարեցնել հեռարձակումը՝ շանտաժի ենթարկելով նրան գողացված լուսանկարներով և կեղծված առցանց նամակագրությամբ։
 
•Կարծիք․ 3 լավ և 3 վատ նորություն Ադրբեջանում 2019 թ-ին
 
•Ի՞նչ է նշանակում լրագրող լինելն Ադրբեջանում
 
•Ի՞նչ է Ադրբեջանում նշանակում «դատապարտվել է յոթ տարով» արտահայտությունը
 
ԼԳԲՏ իրավունքները
 
Հայտնի է նվազագույնը մեկ ոստիկանական գործողության մասին, որի ընթացքում ձերբակալվել է ոչ ավանդական կողմնորոշման 14 անձ։ Նրանցից հինգը հետագայում ազատ էին արձակվել, մյուս իննի ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում։
 
Կտտանքներ և պահպանման անմարդկային պայմաններ
 
Իշխանություններն անտեսում են ազատազրկման վայրերում կտտանքների և պահպանման անմարդակային պայմանները։
 
Միայն մարտին նման վերաբերմունքի մասին դատարանում հայտարարել է 14 մարդ, որոնք մեղադրվել են Գյանջայում զանգվածային անկարգությունների համար։
 
 
Հայաստան
 
Հայաստանն, ըստ զեկույցի հեղինակների, 2018 թ-ի իշխանափոխությունից հետո բարեփոխումների հաջող ծրագիր է իրականացնում, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։
 
Սակայն զգալի խնդիրներ կան հետևյալ ոլորտներում․
 
Իրավապահ մարմինների պատասխանատվությունն օրենքների խախտման համար
 
Որպես ամենավառ օրինակ նշվում է 2008 թվականին խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման գործի ոչ արդյունավետ հետաքննությունը։
 
Մարդու իրավունքների խախտում բնապահպանության ոլորտում
 
Մասնավորապես, հիշատակվում են Ամուլսարի ոսկու հանքի շինարարության դեմ բողոքը, որը վերաճել է ոստիկանության հետ բախման։
 
Ընտանեկան բռնություն
 
2019 թ-ի ընթացքում 209 քրեական գործ է հարուցվել ընտանեկան բռնության փաստով։ Սակայն դեպքերի մեծ մասի հարցում ոստիկանությունն ի վիճակի չի լինում պաշտպանել զոհերին։
 
Օրինակ, հիշատակվում է Մարիամ Ասատրյանի դեպքը, որը սպանվել է իր զուգընկերոջ կողմից։ 2017 և 2018 թվականներին նա բազմիցս ոստիկաններին է դիմել՝ բողոքելով ծեծից, սակայն արձագանք չի ստացել։
 
•3-րոպեանոց տեսանյութ Հայաստանի համար 2019 թ-ի կարևոր իրադարձությունների մասին
 
•Ինչո՞ւ են Հայաստանում պայքարում ընտանեկան բռնության դեմ եվրոպական կոնվենցիայի դեմ։ Միֆեր և հերքում
 
•Վերաբերմունքը ԼԳԲՏ նկատմամբ․ Ադրբեջանում, Թուրքիայում, Հայաստանում և Ռուսաստանում ամենածանր իրավիճակն է
 
Հաշմանդամություն ունեցողների իրավունքները մինչև վերջ պաշտպանված չեն
 
Չնայած այս ոլորտում արձանագրված որոշակի հաջողություններին՝ կառավարության կողմից հաշմանդամների իրավունքների մասին օրենքը մինչև հիմա չի հասել խորհրդարան։
 
ԼԳԲՏ դրությունը
 
Ոչ ավանդական կողմնորոշմամբ մարդիկ նախկինի պես իրենց իրավահավասար քաղաքացիներ չեն զգում։ Նրանք վիրավորանքի և հարձակումների են ենթարկվում։
 
Ամենաաղմկահարույց դեպքը տեղի է ունեցել խորհրդարանական լսումների ժամանակ, երբ ԼԳԲՏ ակտիվիստները ստիպված էին ծաղր ու վրավորանք լսել իրենց հասցեին։
 
Վրաստան
 
Ցույցեր
 
Վրաստանում որպես գլխավոր իրադարձություն Human Rights Watch-ի զեկույցում նշվել են հակակառավարական ցույցերը, որոնք ցրելու համար անհամաչափ ուժ էր կիրառվել։
 
Տուժել էր 240 մարդ, այդ թվում, 80  ոստիկան և 32 լրագրող։
 
Կատարվածի գնահատականի հարցում իշխանությունները կողմնակալ դիրքորոշում են զբաղեցրել․ տուժած է ճանաչվել 67 ոստիկան և 7 ցուցարար։
 
Աշխատանքային իրավունքները խախտված են
 
Ըստ հոկտեմբերի տվյալների՝ արտադրությունում վնասվածք է ստացել 107 մարդ, զոհվել է 36-ը։ Գլխավոր պատճառն աշխատանքային օրենսդրությունն է, որը չի ապահովում աշխատակիցների անվտանգությունը։
 
Կառավարությունն օրենսդրական լրացումներ է մշակել, սակայն մինչև հիմա դրանք խորհրդարան չի ներկայացրել։
 
Լրատվամիջոցների ազատությունը վտանգված է
 
Զեկույցում արձանագրվում է, որ քննադատորեն տրամադրված հեռուսատեսությունների տերերն ու աշխատակիցներն, ինչպիսիք են «Ռուսթավի-2»-ը, «Թի-Վի Պիրվելին» և «Մտավարին», իշխանությունների ճնշման տակ են գտնվում և մեղադրվում են տնտեսական հանցագործությունների իրականացաման մեջ։
 
ԼԳԲՏ դրությունը 
 
Զեկույցում ներկայացված են Թբիլիսիում գեյ-շքերթի կազմակերպիչների վրա ճնշում գործադրելու հանգամանքները, մասնավորապես, Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից։ Նկարագրված են նաև ԼԳԲՏ ակտիվիստների վրա ուլտրապահպանողական գործարար Լևան Վասաձեի կողմնակիցների կողմից հարձակումները։
 
Ընդգծվում է, որ այդ առթիվ սկսված հետաքննությունը դեռևս ոչ մի արդյունք չի տվել։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն