Այս տարի վերանորոգման ենթակա 502 կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը


Այս տարի վերանորոգման ենթակա 502 կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը

  • 21-01-2020 10:15:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.
 
Այստեղ արտացոլված են պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվելիք 280, 4 կմ երկարությամբ և Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ծրագրի շրջանակում 90,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։
 
Քարտեզի վրա նշված չեն, բայց նախատեսված են իրականացնել նաև`
 
Պետական բյուջեով ֆինանսավորմամբ իրականացվող պետական նշանակության 80,0 կմ ավտոճանապարհների միջին նորոգման ծրագիր, որի ճանապարհահատվածների ընտրությունը կիրականացվի` մասնագիտական ուսումնասիրության և լաբորատոր փորձարկումների արդյունքներից ելնելով։
 
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային 51,0 կմ ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր։
 
Բացի վերը նշված ճանապարհահատվածների հիմնանորոգումը ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգել նաև թվով 12 տրանսպորտային օբյեկտներ (կամուրջներ, հենապատեր,գաբիոններ, խողովակներ)։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը