Աշխարհում լրագրողների դեմ հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում Է անպատիժ. ՅՈՒՆԵՍԿՕ

21-01-2020 11:25:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մտահոգված Է, որ աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում Է անպատիժ: Այդ մասին ասված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լրագրողների սպանությունների դիտարանի՝ հունվարի 20-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 


«2019 թվականին աշխարհում սպանված լրագրողների թիվը գրեթե կիսով չափ նվազել Է եւ ամենացածր մակարդակում Է վերջին 10 տարվա ընթացքում: Այն կազմում Է 56 մահվան դեպք 2018 թվականի 99-ի համեմատությամբ»,-
նշվում Է հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպությունը լրագրողների սպանության 894 դեպք Է արձանագրել 2010-ից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում, ինչը միջին հաշվով կազմում Է տարեկան գրեթե 90 սպանություն:
 
 
Առավել բարձր ցուցանիշ Է նշվել Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ զոհվել Է 22 լրագրող: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները եւ արաբական պետությունները՝ համապատասխանաբար 15 եւ 10 սպանություններ ցուցանիշներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 243 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար