Աշխարհում լրագրողների դեմ հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում Է անպատիժ. ՅՈՒՆԵՍԿՕ


Աշխարհում լրագրողների դեմ հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում Է անպատիժ. ՅՈՒՆԵՍԿՕ

  • 21-01-2020 11:25:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մտահոգված Է, որ աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում Է անպատիժ: Այդ մասին ասված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լրագրողների սպանությունների դիտարանի՝ հունվարի 20-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«2019 թվականին աշխարհում սպանված լրագրողների թիվը գրեթե կիսով չափ նվազել Է եւ ամենացածր մակարդակում Է վերջին 10 տարվա ընթացքում: Այն կազմում Է 56 մահվան դեպք 2018 թվականի 99-ի համեմատությամբ»,- նշվում Է հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպությունը լրագրողների սպանության 894 դեպք Է արձանագրել 2010-ից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում, ինչը միջին հաշվով կազմում Է տարեկան գրեթե 90 սպանություն:
 
 
Առավել բարձր ցուցանիշ Է նշվել Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ զոհվել Է 22 լրագրող: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները եւ արաբական պետությունները՝ համապատասխանաբար 15 եւ 10 սպանություններ ցուցանիշներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն