«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում

21-01-2020 11:31:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Մեդիալաբ» լրատվականը շարունակել է mamul.am-ի ցինիկ վարքագիծը։ Լրատվականը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հետ կապված ծաղրանկար է հրապարակել։
 


Սա թերևս անարգանք է մարդկային արժեքների նկատմամբ, քանի որ այս ծաղրանկարով նրանք անցել են բոլոր սահմանները։ 
 
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում
լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում, կարևորել մարդկային արժեքները և չտրվել քաղաքական կամ այլ դիվիդենտներ հավաքելու գործին։
 
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում այս քայլը։ Էթիկայի կանոններից ելնելով՝ ծաղրանկարը չենք տարածում, բայց հույս ենք հայտնում, որ նշված լրատվականը հրապարակավ ներողություն կխնդրի Գեորգի Կուտոյանի ընտանիքից և հարազատներից իր անհեռանկարային քայլի համար։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար