Խնդրում և պահանջում եմ ՀՀ վարչապետին՝ Արցախի բնապահպանական խնդիրները վերցնել անձնական հսկողության ներքո


Խնդրում և պահանջում եմ ՀՀ վարչապետին՝ Արցախի բնապահպանական խնդիրները վերցնել անձնական հսկողության ներքո

  • 21-01-2020 13:12:26   | Հայաստան  |  Հասարակություն

Հարգելի  Նիկոլ Փաշինյան և պետական համակարգի այլ հարգելի աշխատակիցներ՝
 
Թեւան Պողոսյան
 
Էրիկ Գրիգորյան
 
Վարազդատ Կարապետյան 
 
Սոֆյա Հովսեփյան
 
Լենա Նազարյան
 
Մարի Գալստյան 
 
Կարծում եմ բոլորիցս լավ գիտեք Արցախում ծառացած բնապահպանական խնդիրների մասին։
 
Խնդրում և պահանջում եմ հետևողոկան լինել և գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենքներն ու չափորոշիչները կիրառվեն և վերահսկվեն նաև Արցախում։
 
Մասնավորապես՝
 
1․ Ջրօգտագործման հետ կապված չափորոշիչները և փոքր ՀԷԿ-երին առընչվող սահմանափակումները։
 
2․ Անտառահատումների և փայտանյութի արտահանման հետ կապված արգելքները։
 
3․ Մետաղական հանքերի վերահսկումը և նորերի լիցենզիաների տրամադրման ժամանակավոր դադարեցումը և այլն։
 
Արցախը Հայաստան է, և պետք է հենց այդպես էլ վերաբերվել նաև օրենսդրական և վերահսկման դաշտում։ Խնդրում և պահանջում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, իր իսկ կողմից վերահնչեցրած <<Արցախը Հայաստան է>> գաղափարին տեր կանգնել և վերոնշյալ խնդիրները վերցնել իր անձնական հսկողության ներքո։
 
Հ,Գ․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ևս հորդորում եմ ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը և ամեն ինչ անել Հայաստանի՝ ներառյալ Արցախը, բնապահպանական խնդիրների առավելագույնս նվազեցման գործում։
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ
 
Ընկերներիս խնդրում եմ տարածել այս գրառումը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play