Հույս ունեմ, որ այդ ուժի կազմում գտնվող ողջամիտ հատվածն իր մեջ ուժ կգտնի գնահատական տալու տեղի ունեցածին. Արման Բաբաջանյան

21-01-2020 14:43:02   | Հայաստան  |  Հասարակություն
Ես հույս ունեմ, որ այդ ուժի կազմում գտնվող ողջամիտ հատվածն իր մեջ ուժ կգտնի գնահատական տալու տեղի ունեցածին: 
 


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով իր և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև հունվարի 21-ին տեղի ունեցած քաշքշուկին: 
 
Հիշեցնենք, որ այսօր քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը կառավարությանը խորհուրդ տվեց պայքարել նաև «գողական» բառի հետ կապված 3 տառից բաղկացած հասկացության դեմ, որին ի պատասխան՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հորդորեց խմբակցության անդամներին ներողություն խնդրել իրենց գործընկերոջ ելույթի համար, իսկ ԱԺ նախագահին խնդրեց համապատասխան քայլեր ձեռնարկել պատգամավորի նկատմամբ: 
 
Արման Բաբաջանյանի ելույթից հետո լեզվակռիվ և քաշքշուկ տեղի ունեցավ պատգամավորների միջև, իսկ ԱԺ նախագահը ստիպված եղավ կարգապահական միջոցներ ձեռնարկել ԲՀԿ-ական պատգամավորների նկատմամբ: 
 
Ըստ Ա. Բաբաջանյանի՝  Գևորգ Պետրոսյանի ելույթի վերջնամասը լսելուց հետո նիստերի դահլիճում գտնվող յուրաքանչյուր իրեն հարգող պատգամավոր, ով պատվիրակված է խորհրդարանում ներկայացնելու պետության շահը, առնվազն պետք է անարձագանք չթողներ այդ ելույթը և դրա բովանդակային մասը: 
 
«Հեռու եմ այն մտքից, որ Գևորգ Պետրոսյանը կարող էր կոնկրետ անձի նկատի ունենալ, իմ վերաբերմունքն էլ առհասարակ երևույթին է ուղղված և այն մտայնությանը, որը գերակշռող է «Բարգավաճ Հայաստան»-ում: Բայց ես հույս ունեմ, որ այդ աշխարհընկալումը, այդ աշխարհայացքը, այնուամենայնիվ, դոմինանտ չէ»,- ընդգծեց անկախ պատգամավորը: 
 
Նրա փոխանցմամբ՝ իր տեղը զբաղեցնելիս ԲՀԿ-ական պատգամավորը բարձր տոնով է խոսել իր հետ, ինքն էլ համարժեք պատասխան է տվել նույն տոնայնության մեջ. 
 
«Որևէ մեկի մտքով չանցնի, որ ես՝ լինելով անկախ պատգամավոր որևէ ձևով, որևէ պարագային կաշկանդված կլինեմ ասելու
այն, ինչ մտածում եմ, և պնդելու ու հետապնդելու Հայաստանի քաղաքացու, պետության շահը: Այնպես որ, եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ և կաշկանդված եմ լինելու և չեմ ասելու իմ ասելիքը և չեմ կարողանալու պաշտպանել այն դահլիճում և դահլիճից դուրս, նրանք չարաչար սխալվում են»: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
նկատմամբ:    Արման
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 884 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար