Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ


Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

  • 21-01-2020 18:30:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը այսօր նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: 
 
Փոխնախարար Կարեն Բրուտյանը եվրոպացի հյուրերին ներկայացրել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը, դրանում նախանշվող 14 ուղղությունները: 
«Մենք մի փաստաթղթում կարողացել ենք համախմբել բոլոր կարևոր փոփոխությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել: Մեզ համար կարևոր է դոնոր կազմակերպությունների հետ համագոծակցությունը՝ Հայաստանի հասարակության բարեկեցիկ կյանքն ապահովելու համար», -ասել է Կարեն Բրուտյանը:
 
Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ երկար տարիների մեծ աջակցության համար, որոնք տվել են կոնկրետ արդյունքներ:
 
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը իր հերթին ողջունել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության ընդունումը ու կարևորել, որ դրա արդյունքները զգալի լինեն հայ հասարակության համար: Պարոն Մարագոսը ընդգծել է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն