ՍԴ նախագահին սպառնացող ոստիկանության աշխատակիցը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության


ՍԴ նախագահին սպառնացող ոստիկանության աշխատակիցը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

  • 22-01-2020 10:18:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
 
Ոստիկանության փոխանցմամբ, նրա ֆեյսբուքյան գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն