Ռուսաստանում մեծ ցնցումներ են հնարավոր. Հայաստանը պետք է պատրաստ լինի


Ռուսաստանում մեծ ցնցումներ են հնարավոր. Հայաստանը պետք է պատրաստ լինի

  • 22-01-2020 11:25:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ Պետդուման սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ կընդունի հունվարի 23-ին: Շտապողականությունը, որով Վլադիմիր Պուտինը փորձում է փոխել Սահմանադրությունը, ոչ միայն տարակուսանք է առաջացնում, այլեւ տագնապ:
 
Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են Պետխորհրդի ստեղծում, որի ղեկավարը պետք է դառնա Պուտինը: Այս շտապողականությունը ենթադրում է, որ Պետական դուման սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո կցրվի:
 
Ռուսաստանում մեծ ցնցումների սպասումներ կան, ժողովրդավարական ճանապարհով իշխանության ձեւավորման մշակույթի բացակայության պայմաններում այլ կերպ չի կարող լինել:
 
Հայաստանը պետք է պատրաստ լինի Ռուսաստանում սպասվող կտրուկ փոփոխություններին, այդ երկրում նոր ղեկավարության հայտնվելուն, որը փորձագետներն արդեն համեմատում են երիտթուրքերի հետ: Հայաստանը չպետք է բաց թողնի իր ինքնիշխանությունն ամրապնդելու եւ Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունները վերանայելու պահը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play