Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագրի միջոցառումների ամփոփմանը

22-01-2020 15:50:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ
պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի նպատակն էր ամփոփել 2019թ. ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները և  նախանշել 2020թ. համագործակցության հիմնական ուղղությունները:
 
Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտներ, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կանանց խաղաղապահ դասակի զինծառայողներ, ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կանանց հետ տարվող աշխատանքների գծով բաժանմունքի սպաներ, այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
 
  Ներկայացվել են 2019թ.-ին իրականացված միջոցառումները հետևյալ հիմնական ուղղություններով՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հանդիպումներ զինված ուժերի անձնակազմի հետ, վերապատրաստումներ կին զինծառայողների համար, իգական սեռի կուրսանտների և կին զինծառայողների  կարիքների գնահատում  և նրանց խնդիրների քարտեզագրում:
 
Կլոր սեղան-քննարկման մասնակիցները կարևորել են նմանաբնույթ միջոցառումների շարունակականության ապահովումը և նշել, որ համագործակցության շրջանակներում ձեռնարկված քայլերը նպաստում են պաշտպանական համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորմանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 234 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար