Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև


Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև

  • 22-01-2020 16:47:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 22-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իտալականը՝ Իտալիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելոնին (Elisabetta Belloni):
 
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իտալական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ընթացքը: Անդրադարձ կատարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ.-ի նոյեմբերին Իտալիա կատարած այցին և դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև գալիք բարձրաստիճան փոխայցերին:  
 
Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
 
Խորհրդակցությունների ավարտին Էլիզաբետա Բելոնիին ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների, դրանց շուրջ վերջին զարգացումներին և կողմերի դիրքորոշումներին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play