Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրները խորացել են. Ռուստամ Բադասյան


Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրները խորացել են. Ռուստամ Բադասյան

  • 22-01-2020 18:48:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրները խորացել են, հետևաբար ազատությունից զրկումը չի կարող որևէ նպատակ հետապնդել:

Այս մասին ԱԺ- կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Այո, տեղեկություն կար, որ առողջական խնդիրները խորացել են: Եվ նման որոշում է կայացվել, որ նման դեպքում կալանքի հետագա կրումը չի կարող որևէ նպատակ հետանդել: Եթե անձն այնպիսի առողջական վիճակ ունի, որն անհամատեղելի է կալանքի կամ ազատազրկման հետ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»,- ասաց նախարարը:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն