Տավուշի մարզում 30-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը

23-01-2020 12:28:20   | Տավուշի մարզ  |  Իրավունք
 


 
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական
վարչությունում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Տավուշի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ տանը հայտնաբերել է իր կնոջը՝ կախված վիճակում՝ միաժամանակ հայտարարելով, որ կինն ինքնասպան է եղել:
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել է 1990թ. ծնված տանտիրուհու դին՝ իրենց տան ննջասենյակի մանկական օրորոցից պարանով կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:
 
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև՝ կնոջ մահվան իրական հանգամանքները:
 
Մասնավորապես պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ դարձել է սպանության զոհ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից առաջ ամուսինները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ:
 
Տավուշի մարզի 1989թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ իր կնոջ սպանության կասկածանքով, և ինքնախոստովանական ցուցմունք տվել դեպքի շուրջ:
 
Քրեական գործով էական
նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 374 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար