Ողջամիտ կասկածներ են եղել, որ հեղաշրջման նպատակներ կան, ինչը կանխվել է. Արմեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ողջամիտ կասկածներ են եղել, որ հեղաշրջման նպատակներ կան, ինչը կանխվել է. Արմեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-01-2020 14:08:49   | Հայաստան  |  Քաղաքական



Ողջամիտ կասկածներ են եղել, որ հեղաշրջման նպատակներ կան, ինչը կանխվել է: 
 
Ինչպես հունվարի 23-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեղաշրջման փորձ անողները տարբեր մարդիկ են եղել, որոնց անունները նա այս պահին չցանկացավ հայտնել: 
 
Ըստ Ա. Գրիգորյանի՝ ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել գործող իշխանություններին՝ օգտագործելով և գործիքներ, և տարբեր մարդկանց: 
 
«Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին և գաղափարներին և փորձել են քայլեր ձեռնարկել ու դրա արդյունքում որևէ հաջողություն չեն ունեցել»,- նկատեց ԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ այս պահին որևէ վտանգ չկա:  
 
Լրագրողների հարցին, թե կանխվելուց հետո ի՞նչ հետևանքներ են եղել, արդյոք եղե՞լ են պաշտոնանկություներ, Ա. Գրիգորյանը դրական պատասխան տվեց: 
 
«Ես անուների մասին այս պահին որևէ հստակություն չեմ մտցնի։ Ես կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, և նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան, և կանխվել են։ Եվ դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել՝ սկսած ֆեյք նյուզից կամ ինֆորմացիայից, մինչև այսպես ասած մեր քաղաքական թիմին սևացնելու միջոցով փորձել տարբեր քայլեր ձեռնարկել, օրինակ, ասել, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, պատերազմի մասով, որ հողեր ենք հանձնելու։ Ամեն առավոտ հայտարարում էին, որ հողեր ենք հանձնում, նույնիսկ հասել էին այն մակարդակի, որ հայտարարում էին, որ Հայաստան սպառազինություն չի մտնում։ Նույնիսկ կուսակցության մակարդակով այդպիսի հայտարարություն է եղել։ Բայց 2019 թվականի արդյունքներն ամփոփելուց՝ պարզվել է, որ Հայաստան աննախադեպ քանակի զենք է մտել։ Ընդհանուր առամամբ կարող եմ ասել՝ այս քայլերը տաբեր բնույթ են ունեցել, կանխել ենք և դրա վտանգն այս պահին չկա»։
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական