Որքանով միջադեպը առնչություն ունի Քոչարյանի գրասենյակի հետ. Վիկտոր Սողոմոնյանի անդրադարձը


Որքանով միջադեպը առնչություն ունի Քոչարյանի գրասենյակի հետ. Վիկտոր Սողոմոնյանի անդրադարձը

  • 23-01-2020 16:35:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պարզում են, թե որքանով այսօր Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում հնչած կրակոցները կապ ունեն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ:
 
«Տեղեկությունն այնպիսին է, որ տեղի է ունեցել կրակոց: Եթե մեզ ինչ-որ բանով այս ամենն առնչվում է, բնական է, հայտարարություն կտարածեմ: Հիմա որևէ տեղեկություն չունենք: Էրեբունի պլազայում գործում են բազմաթիվ հիմնարկներ, դրանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է վեցերորդ հարկում: Որքանով միջադեպը առնչություն ունի գրասենյակի հետ… Երբ որ կլինի իրադարձությունների նկարագիր և այդտեղից կկարողանամ պարզել, թե որքանով է այս իրադարձութունն առնչվում մեր գրասենյակին, եթե մեզ առնչվում է, անպայման ես կհայտարարեմ»,- ասաց Սողոմոնյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play