Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը


Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը

  • 24-01-2020 19:13:10   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվեց Բալթյան երկրների հայոց թեմը:
 
Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն