Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչությունը ամփոփել է 2019-ի աշխատանքները


Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչությունը ամփոփել է 2019-ի աշխատանքները

  • 24-01-2020 19:21:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 24-ին կայացել է Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
 
 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը հանդես է եկել զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:
 
«Քաղաքացիական պաշտպանության վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով`
 
Օպերատիվ տակտիկական պատրաստություն
2. Ընդհանուր պատրաստություն
3. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում
4. Իրավական, օրենսդրական բազայի կատարելագործում
5. Ծառայության կազմակերպում
6. Պլանների և ծրագրերի մշակում
7. Ստացված ահազանգերի արձագանքում
Մ. Մարտիրոսյանը զեկույցում անդրադարձավ 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած արտակարգ դեպքերին և պատահարներին՝ նշելով, որ ՀՀ Տավուշի մարզը արտակարգ դեպքերի և պատահարների քանակով առաջատարն է: Դեպքերի քանակը Տավուշի մարզում ավելացել է 2,5 անգամ, իսկ ընդգրկման տարածքը` 92,6 %-ով: ՀՀ Լոռու մարզում դեպքերն ավելացել են 2,4 անգամ, իսկ ընդգրկման գոտին` 6,5 անգամ: ՀՀ Արմավիրի մարզում դեպքերն ու պատահարներն ավելացել են 2,1 անգամ, իսկ ընդգրկման տարածքը` 6,2 անգամ։
 
Իրականացված աշխատանքները ներկայացրեցին նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության բաժնի պետերը:
 
Քաղաքացիական պաշտպանության վարչության պետը ներկայացրեց առաջարկություններ` 2020 թվականին վարչության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
 
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, անդրադառնալով վարչության գործունեությանը, նշեց, որ վարչության բոլոր բաժինների պետերի, ինչպես նաև` աշխատակիցների պատասխանատվության տիրույթը պետք է հստակեցնել: Հ. Եմիշյանը շեշտեց, որ 2020 թվականին վարչության աշխատանքները պետք է լինեն ավելի համակարգված և մեծ ուշադրություն պետք է դարձնել անհատական պատրաստվածությանը, ինչպես նաև` անձնակազմի վերապատրաստմանը:
 
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը բավարար գնահատեց վարչության աշխատանքը` շնորհակալություն հայտնելով անձնակազմին կատարված աշխատանքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն