ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 25-01-2020 10:33:43   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ  Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն