Երեկ Փաշինյանը ՀՔԾ-ում քննչական գործողությունների է մասնակցել

25-01-2020 12:51:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Armlur.am  Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
 


Հիշեցնենք՝ դեռևս հունվարի 15-ին է վարչապետը հրավիրվել Քննչական կոմիտե:
 
2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն
Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հեռախոսազրույցը ծավալվել է Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Նշենք, որ գաղտալսման գործը քննվում է Քննչական կոմիտեում: Գուցե վարչապետը առաջին անգամ հարցաքննվել է հենց այս գործով:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 550 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար