Չինաստանում նոր տեսակի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 1330-ի. ԶԼՄ-ներ
25-01-2020 13:54:02 | Չինաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով հարուցված թոքաբորբով վարակվածերի թիվը հասել է 1330-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում վարակը հաստատվել է 36 մարդու մոտ: Ինֆեկցիայի տարածման օջախում` Հուբեյ նահանգում, 729 հիվանդ կա:
Այս մասին հունվարի 25-ին հայտնել է վիրուսի տարածման վերաբերյալ շուրջօրյա վերահսկողություն իրականացնող մարմինը:
Ավելի վաղ հայտարարվել էր 1287 վարակակրի մասին: Մահացել է 41 մարդ: Հիվանդության դեպքեր են գրանցվել երկրի բոլոր նահանգներում, բացառությամբ Տիբեթի ինքնավար շրջանի: