Պաշտպանության նախարարությունն արձագանքել է նոր տարբերանշանի տարբերակի վերաբերյալ քննարկումներին

25-01-2020 14:20:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում  արձագանքել է նախարարության տարբերանշանի նոր տարբերակի վերաբերյալ համացանցում տարածվող քննարկումներին.
 


«Երեկ շատ քննարկվեց այս թեման։
Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը
չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։
 
Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։
1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։
 
2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։
 
3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ։»
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 439 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար