ՀՀ տարածքում ժամը 10:00-ի դրությամբ կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում ժամը 10:00-ի դրությամբ կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 27-01-2020 10:22:59   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: 
 
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
 
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նոյյան տապան  -   Հասարակություն