Ռուբեն Վարդանյանը վաճառել է Կրեմլի մոտ գտնվող բիզնես կենտրոնի իր բաժնեմասը
27-01-2020 12:04:21 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Չինական Fosun ընկերությունը գնել է Մոսկվայում կենտրոնում, Կրեմլի հարևանությամբ գտնվող «Վոզդվիժենկա կենտրոն» բիզնես կենտրոնի 10% բաժնեմասը և դարձել կենտրոնի 100%-անոց սեփականատերը:
Բիզնես կենտրոնի 10%-ը պատկանում էր Ռուբեն Վարդանյանի Avica Property International-ին: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ միաժամանակ նշելով, որ գործարարը չի ասել իր բաժնի վաճառքի պատճառը:
Կողմերը չեն բացահայտել գործարքի գինը: Rbc-ի հետ զրուցած մասնագետներն այն գնահատել են 22-25 միլիոն դոլարի սահմանում: Բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը 66.7 հազար քմ է: