Բողոքի ակցիա կիրականացնեն թիվ 52 դպրոցի ուսուցիչները, աշակերտները և ծնողները

27-01-2020 12:31:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հունվարի 24-ին, Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 դպրոցի մոտ, ժամը 08։20-ի սահմանում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 10-ամյա աղջկա։ 
 


Աղջիկը հոսպիտալացվել էր, սակայն կարճ ժամանակ անց գիտակցության չգալով,մահացել էր։
52-րդ դպրոցի շրջանավարտները, ուսուցիչները, ծնողները և աշակերտները որոշել են հունվարի 29-ին վաղ առավոտից բողոքի ցույց կազմակերպել և փակել ճանապարհները, դպրոցի մոտ լուսացույց տեղադրելու
պահանջով։   
 
24News-ի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Էլեն Գալոյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում, նույն վայրում սա վրաերթի երրորդ դեպքն է․ նախորդ երկուսի դեպքում արձանագրվել են վնասվածքներ։ 
 
«Մենք բազմիցս դիմել ենք քաղաքապետարան և ստացել ենք մերժում: Քաղաքապետարանից պատճառաբանում են, որ դպրոցը պետք է լուսացույցը տեղադրի իր միջոցներով: 52 դպրոցի շրջանավարտները, ուսուցիչները, ծնողները և աշակերտները որոշել են կազմակերպել բողոքի ցույց և հունվարի 29-ին, այսինքն չորեքշաբթի օրը, վաղ առավոտից փակել ճանապարհը» ,- ասաց Գալոյանը:
 
Մարիամ Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 585 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար