Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի

  • 27-01-2020 12:55:07   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Tert.am  Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը նոր տվյալներ է հրապարակել երկրի արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է cnnturk.com կայքը:
 
Վարչության տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի, վիրավորները 1607-ն են, որից 1516-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:
 
Փրկարարական աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել փրկել փլատակների տակ մնացած 45 մարդ:
 
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին) Թուրքիայի արևելյան Էլազիգի նահանգում: Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում:
 
Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը