Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ

27-01-2020 13:20:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։
 


Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին:
 
Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի
ոճրագործություններից են:
 
Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելն կարևորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:
 
Այս լուսանկարներում Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի և հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը։
 
Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 211 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար