Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ


Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ

  • 27-01-2020 13:20:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։
 
Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին:
 
Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են:
 
Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելն կարևորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:
 
Այս լուսանկարներում Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի և հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը։
 
Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն